211652_close_icon
views-count1264 դիտում article-date 10:46 22-01-2014

Իրանում երկրաշարժեր են տեղի ունեցել

Այսօր առավոտյան Իրանի Ֆարս նահանգի Հարաշ քաղաքի մոտակայքում տեղի են ունեցել 4,1 և 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր: Այս մասին տեղեկացնում է Թեհրանի սեյսմիկ ծառայությունը: Առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 06:56-ին (Երևանի ժամանակով ժամը 06:26-ին), իսկ 2-րդ ցնցումը՝ ժամը 07:02-ին (Երևանի ժամանակով ժամը06:20-ին): Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև ժամը 05:57-ին (Երևանի ժամանակով ժամը 05:27-ին) Քերմանշահ քաղաքում: Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր