211652_close_icon
views-count3258 դիտում article-date 11:22 26-09-2016

Ճապոնիայի հարավում, որտեղ տեղակայված է ամերիկյան ավիաբազան, մի շարք ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել

Ռիխտերի սանդղակով 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավային Օդինավա նահանգում, որի իշխանությունները բնակչության տարհանման հարց են բարձրացրել, հաղորդում է rosbalt.ru-ն։ Նշենք, որ Օկինավա կղզիներում տեղակայված է Ճապոնիայում ամերիկյան բոլոր ռազմական օբյեկտների 75 տոկոսը։ Եվս մեկ ուժգին ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հոկայդո կղզում՝ Սիձունայի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն այնտեղ կազմել է 5.2 մագնիտուդ։ Հայտարարվել է նաև ցունամիի վտանգ, իսկ բնակիչներին իշխանությունները խորհուրդ են տվել ապաստանել անվտանգ վայրերում։ Ողջ շաբաթվա ընթացքում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Սիձունայի պրեֆեկտուրայում՝ հոկայդո և Հոնսյու կղզիների միջև ընկած հատվածում գրանցվել է սեյսմիկ բարձր ակտիվություն։ Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Վերջին տվյալներով՝ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել Օկինավայի Նագո քաղաքից քիչ հեռու, որտեղ ցնցումները գնահատվել են 6.0 մագնիտուդ։ Բոլոր երկրաշարժների հիպոկենտրոնը գտնվել է մոտ 40 կմ խորության վրա։

Նմանատիպ նյութեր