211652_close_icon
views-count8239 դիտում article-date 10:27 24-01-2014

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելում է Շիրակի մարզ

Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը այցելելու է Շիրակի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետը Շիրակի մարզային վարչությանն ու նրա ստորաբաժանումների սպայական կազմին է ներկայացնելու Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանության պետ Վարդան Նադարյանին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Վլադիմիր Գասպարյանը երեկ՝ հունվարի 23-ին, աշխատանքից ազատել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Ալբերտ Երիցյանին, իսկ մարզի մի քանի ոստիկանության աշխատակիցներ ՀՀ ոստիկանապետի կողմից նկատողություն էին ստացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր