211652_close_icon
views-count6438 դիտում article-date 13:22 24-01-2014

Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero-ները. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունիի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 23-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ոնեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 33-ամյա Նաիրա Շաքարյանի վարած Mitsubishi Pajero IO մանկնիշի 34 ՍQ 786 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Գվիդոն Պողոսյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 21 ԼՍ 626 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ն. Շաքարյանը և Mitsubishi Pajero-ի ուղևորներ՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ, 25-ամյա Սուրեն Մելոյանը և Գեղարքունի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Աղեկյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Քննիչ Ավետիսյանի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր