9738 դիտում
14:13 25-01-2014
ՀՀ ոստիկանապետը կադրային նոր նշանակում է արել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմում
Այսօր՝ հունվարի 25-ին, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի ուղեկցությամբ ՃՈ անձնակազմին ներկայացրեց ճանապարհային ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Նիկողայոս Եղիազարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ՃՈ կադրերի և անձնակազմի գծով տեղակալ Լևոն Մելքոնյանը:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նրա փոխարեն նշանակվել է Նիկողայոս Եղիազարյանը, ով մինչ այդ աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար: