211652_close_icon
views-count1746 դիտում article-date 22:45 25-01-2014

Յանուկովիչը Կլիչկոյին առաջարկել է երկրի փոխվարչապետի պաշտոնը

Քիչ առաջ Կիևի նախագահական նստավայրում ավարտվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմադիր «Ուդառ» և «Բատկիվշինա» կուսակությունների միջև բանակցությունները: Պարզվել է, որ Յանուկովիչը Կլիչկոյին առաջարկել է հումանիտար հարցերով փոխվարչապետի պաշտոնը: Յանուկովիչի համոզմամբ՝ երկրի իշխանությունների հետ ընդդիմության համագործակցությունը կօգնի պետությանը վերամիավորվել և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Ուկրաինայի նախագահը երկրի վարճչապետի պաշտոնը առաջարկել է «Բատկովշինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին:

Նմանատիպ նյութեր