211652_close_icon
views-count1398 դիտում article-date 22:32 25-01-2014

Յանուկովիչը ընդդիմադիր առաջնորդ Յացենյուկին առաջարկել է վարչապետի պաշտոնը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմադիր «Բատկովշինա» դաշինքի առաջնորդ Արսենի Յացենյուկին առաջարկել է զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Արդարադատության նախարար Ելենա Լուկաշը՝ մեկնաբանելով քիչ առաջ Յանուկովիչի և ընդդիմադիր առաջնորդների միջև ավարտված բանակցությունները: «Համաձայնության դեպքում Ուկրաինայի կառավարությունը կլուծարվի»,-նշել է Լուկաշը: Նախօրեին Յանուկովիչը հայտարարեց, որ չի բացառում երկրի կառավարության վերակազմավորումը, որը կարող է տեղի ունենալ հունվարի 28-ին Գերագույն Ռադայի արտահերթ նիստում:

Նմանատիպ նյութեր