Իրանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան Իրանի հյուսիսային Սիսթան և Բելուջիսթան նահանգում տեղի ժամանակով ժամը 06:16-ին (Երևանի ժամանակով ժամը 05:46-ին) տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ:
Իրանի Irib հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով, 4,9 մագնիտուդ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 8կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: