Իրանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 6,2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, ցնցումները գրանցվել են Իրանի ժամանակով ժամը 02:02-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Աբդանան քաղաքից մոտ 36 կմ դեպի հյուսիս-արևելք: Հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: