Իրանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 07:49-ին Իրանի Բուշեր նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել;
Ինչպես հաղորդել է Իրանի սեյսմոլոգիական ծառայությունը, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկետրոնում կազմել է 5,3 մագնիտուդ:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան: Բուշերի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Քազիմ Մուրադիի խոսքով՝ երկրաշարժի վայր են մեկնել փրկարարները:
Շատ տների պատերում ցնցումների հետևանքով ճաքեր են առաջացել: