211652_close_icon
views-count1274 դիտում article-date 22:01 27-01-2014

Ուկրաինայում վերսկսվել է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը

Ուկրաինայում սկսվել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը երկրում առաջացած քաղաքական ճգնաժամի քննարկման շուրջ, հաղորդվում է երկրի նախագահի մամուլի ծառայությունից: Ըստ հաղորդագրության, հանդիպմանը մասնակցում է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Պորտովը, արդարադատության նախարար Ելենա Լուկաշը, «ՈՒդար» ուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշինա » կուսակցության առաջնորդ Ասենի Յացենյուկը և «Սվաբոդա» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոգը: Նշենք, որ անցնող տարվա նոյեմբերից սկսված քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում վերածվեց բախումների, ինչի հետևանքով զոհվել են 3 մարդ:

Նմանատիպ նյութեր