211652_close_icon
views-count8161 դիտում article-date 22:25 27-01-2014

28-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով «SAS» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր` հունվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 28-ամյա Մաթևոս Պողոսյանն իր կողմից վարած Toyota Land Cruiser մակնիշի 90 ՕL 515 համարանիշի ավտոմեքենայով, Բաղրամյան պողոտայում` «SAS» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը, ով փողոցն անցելիս է եղել չթույալտրելի հատվածով, քաղաքացիների օգնությամբ և կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Ականատեսները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը փախուստի չի դիմել և քաղաքացիների հետ օգնություն էր ցուցաբերում տուժածին: Այդ պահին դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցներ` Հայկազ Գրիգորյանն ու Հովհաննես Սոֆոյանը, ովքեր սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը: Ում կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվելու է նաև վրաերթի ենթրակված կնոջ ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր