211652_close_icon
views-count1464 դիտում article-date 16:28 28-01-2014

Ուկրաինայի Վերին Ռադան հետաձգել է բռնապետական օրենքների ընդունումը

Ուկրաինայի Վերին Ռադան չեղյարկել է հունվարի 16-ին ընդունված օրենքների մեծ մասը, որոնք սահմանափակում էին քաղաքացիների քաղաքական ազատությունը: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, 9 օրենք է չեղյալ համարվել: Համապատասխան որոշման քվեարկությանը մասնակցել է 361 պատգամավոր: Նշվում է, որ Ուկրաինայի Կոմկուսի պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել: Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել էին չեղյարկել հունվարի 16-ին ընդուված օրենքների որոշ մասը:

Նմանատիպ նյութեր