1349 դիտում
17:31 28-01-2014
2013-ը Թուրքիայի համար անհաջողությունների տարի է եղել. Աբդուլլահ Գյուլ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Իտալիա կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել իտալական մի թերթի, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1444]Ermenihaber.am[/url]-ը:«Սի էն էն թուրք» լրատվականը հայտնում է, որ Գյուլը իտակալան պարբերականի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի կոռուպցիոն սկանդալին, հետևանքներին, դավադրության տեսությանը, եվրաինտեգրմանը, երկրի տնտեսական և արտաքին քաղաքականություններին:
Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, թե 2013-ին Թուրքիան ցնցվեց Գեզի զբոսայգու հետ կապված հակակառավարական ցույցերից, Ստամբուլը զրկվեց օլիմպիական խաղերն իր տարածքում անցկացնելու հնարավորությունից, երկրում բռնկվեց կոռուպցիոն սկանդալ, Թուրքիայի նախագահն ասել է, որ 2013 թվականն իսկապես անհաջող եղավ թուրքական պետության համար:
«Բայց 2014-ին անելու ենք ամեն հնարավորը կրկին փայլելու համար»,- փորձել է հավաստիացնել Աբդուլլահ Գյուլը:
Վերջինիս հարց է ուղղվել այն մասին, թե գալիք նախագահական ընտրություններից հետո արդյո՞ք Թուրքիայում կրկնվելու է ռուսական սցենարը, երբ նախագահ Մեդվեդևը զբաղեցրեց վարչապետի, իսկ վարչապետ Պուտինը` նախագահի աթոռը: Գյուլն արձագանքել է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, կգա ժամանակը, իր ընտանիքի հետ որոշում կկայացնի և կգործի ըստ այդմ: «Ընտանիք ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կնոջս ու զավաներիս, այլ նաև «Արդարություն և զարգացում կուսակցության»-ը »,- հավելյալ պարզաբանել է Թուրքիայի նախագահը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1444]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1542 դիտում
09:36 20-08-2014
Ահմեդ Դավութօղլուն կարող է դառնալ Թուրքիայի նոր վարչապետը. Աբդուլլահ Գյուլ
1576 դիտում
10:52 13-05-2014
Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմին՝ ի բարօրություն տարածաշրջանի. Աբդուլլահ Գյուլ
1345 դիտում
13:14 17-04-2015
Թուրքիային պետք է ավելի ուժեղ խորհրդարան, այլ ոչ նախագահ. Աբդուլլահ Գյուլ
Այս բաժնից
850 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
691 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
964 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը