211652_close_icon
views-count1579 դիտում article-date 10:52 13-05-2014

Թուրքիան պետք է պատրաստ լինի պատերազմին՝ ի բարօրություն տարածաշրջանի. Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմելու: Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ իր երկիրը չի ցանկանում պատերազմել, և Անկարան ամեն կերպ ձգտում է տարածաշրջանում պահպանել կայունություն: Գյուլը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են հզորացվել, քանի որ կա դրա անհրաժեշտությունը՝ ընդգծելով այդ անհրաժեշտության հետ կապված առաջին սեփական կործանիչի արտադրությունը:

Նմանատիպ նյութեր