211652_close_icon
views-count1351 դիտում article-date 13:14 17-04-2015

Թուրքիային պետք է ավելի ուժեղ խորհրդարան, այլ ոչ նախագահ. Աբդուլլահ Գյուլ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը գտնում է, որ իր երկրին հարկավոր է ավելի ուժեղ խորհրդարանական համակարգ, այլ ոչ ավելի ուժեղ նախագահ, հաղորդում է թուրքական Haberler-ը: Թերթը նկատում է, որ Գյուլի հայտարարությունը բացահայտորեն վկայում է այն մասին, որ Գյուլը չի կիսում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքը Սահմանադրությունը փոփոխելու և կառավարության ղեկավարին գործադիր իշխանության լիազորություններով օժտելու մտադրության հարցում: Գյուլի կարծիքով՝ իշխող կուսակցությունը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կարող է զիջել իր ձայների մի մասը ընդդիմադիր կուսակցություններին, սակայն կկարողանա ինքնուրույն ձևավորել նոր կառավարությունը:

Նմանատիպ նյութեր