211652_close_icon
views-count1547 դիտում article-date 09:41 29-01-2014

ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Գրիբոյեդով» ակումբի հավաքներից մեկին. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախորդ օրը ակումբի մասին մեզ որոշ մանրամասներ ներկայացնելով՝ այդ նույն ակումբի անդամ, քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կտրականապես հերքել էր մեր այն դիտարկումը, թե այդ ակումբը գործում է գաղտնի, կամ առնվազն կիսագաղտնի ռեժիմով։ Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը «Գրիբոյեդով» ակումբի աշխատանքներին պահվել է գաղտնի։ Ի՞նչ ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարը, ի՞նչ է ասել, ի՞նչ հարցերի է պատասխանել, ո՞ր թեման է հատկապես հետաքրքրել «գրիբոյեդովականներին», ինչո՞ւ են նրան հրավիրած եղել...։ Սրանք զուտ սպորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր չեն։ Խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի մասին է։ Անձ, ով ի պաշտոնե պետական գաղտնիք կրող է։ Ու վերջինս մասնակցում է մեղմ ասած մի անհասկանալի ակումբի աշխատանքների, մի քանի ժամ ինչ-որ բաներ է խոսում, հարցերի պատասխանում, կոնյակ ըմպում և այդ մասին ոչ մի տեղ բացարձակապես ոչ մի տեղեկատվություն չկա։ Երեկ մենք համացանցում վերջապես հայտնաբերեցինք griboedoff.net անվանումով կայքը, որն իբր ցույց է տալիս, որ այդ ակումբը գաղտնի չի գործում։ Կայքի անվանումը «ff» և«net» տառերով նշելը արդեն խոսում է այն մասին, որ փորձ է արվել մի կողմից առանձնապես հրապարակային չդարձնել կայքը, մյուս կողմից անհրաժեշտության դեպքում հայտարարել, թե իրենք հրապարակային են գործում։ Բայց նույնիսկ այդ պարագայում կայքում ակնարկ անգամ չկա, որ ակումբի աշխատանքներին մասնակցել է ՀՀ արտգործնախարարը։ Ի դեպ, սա Կիսելյովի միակ «ինտերնացիոնալ» նախաձեռնությունը չէ։ Նրա հիմնադրած համանման մի ակումբ էլ գործում է Ուկրաինայում՝ «Սկովորոդա» անունով։ Սա բավականին խորհրդանշական է՝ «Սկովորոդա» հայերեն բառացի թարգմանվում է թավա։ Հենց ռուսների ջանքերի շնորհիվ Ուկրաինայում ծայր առավ հակամարտություն և հիմա այդ երկիրը իրոք տապակվում է թավայում` «Սկովորոդայում»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր