1476 դիտում
10:01 29-01-2014
Հայաստանում «բարեգործություն» բառը զգալիորեն վարկաբեկվել է. Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք, ժամանակին ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սևան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին։ Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն ունի անհրաժեշտ գումարներ, բարեգործություն է անում՝ իր համար գրական PR ապահովելով և նկատի ունենալով, որ այդ բարեգործությունը պետք կգա իր հետագա քաղաքական ծրագրերում։
Կոնկրետ այս պարագայում գումարները իզուր էին ծախսված, որովհետև բացի բարեգործություններ անելուց և «ժողովրդի մասին մտածողի» իմիջ ձեռք բերելուց, քաղաքական հավակնություններ ունեցողը ընտրությունների ժամանակ պետք է փող բաժանի, լուծի մարդկանց սոցիալական խնդիրները։ Իսկ Տիգրան Կարապետովիչը, եթե նույնիսկ նման ցանկություն ունենար, պիտի դրա համար ստանար իշխանության թույլտվությունը, որովհետև ընտրակաշառք հնարավոր է բաժանել միայն այն դեպքում, երբ իրավապահ մարմինները դրա վրա աչք են փակում։ Մի խոսքով` Սևանում թոշակառուներին խորոված հյուրասիրելն այդպես էլ իր նպատակին չհասավ։
Այս մոդելի պատճառով «բարեգործություն» բառը Հայաստանում զգալիորեն վարկաբեկվել է, և բարեգործության «շահառուների» հրապարակային «շնորհակալություններն» էլ հնչում են չափազանց կեղծ և բռնազբոսիկ։ Դրա համար էլ, երբ դերասան Հայկ Մարությանը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական հավակնություններ չունի, սրտանց ցանկացավ օգնել «հացի խնդիր» ունեցող մարդկանց՝ կազմակերպելով շրջիկ ճաշարան, դա նույնպես քաղաքացիներից ոմանց մոտ կասկածներ առաջացրեց և նույնիսկ «նախագիծ» անվանվեց։ Ինչը դարձյալ բնական է, համընդհանուր կեղծավորության պայմաններում ոչ ոք ոչ մի բանի չի հավատում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1136 դիտում
10:43 17-08-2022
«Մարդակենտրոն» բառը վարկաբեկվել է․ մարդը չպետք է միջոց լինի․ «Առավոտ»
1392 դիտում
09:09 04-07-2014
Անվստահություն՝ ահա այն բառը, որը բնութագրում է մեր վիճակը․ Առավոտ
2175 դիտում
19:08 20-08-2014
Սառցե ֆլեշմոբ. հայտնի դեմքերը զովանում են և բարեգործություն անում. տեսանյութ
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am