6921 դիտում
10:35 29-01-2014
Վանոն վնասազերծել է քրեական հեղինակություն Թևոսիկին և նրա տղաներին. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Թևոս Սաֆարյանը մեծ փոթորիկներ է արել նաև Մոսկվայում, որտեղ նկատելի ֆիգուր էր դեռ 90-ականներին: Հիշարժան է «տոմսերի» պատմությունն այն մասին, թե ինչպես 1994 թ. մարտին ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում վնասազերծեց Թևոսիկի ղեկավարությամբ գործող հայերից կազմված հանցագործ խմբին, որի անդամները գոյություն չունեցող մարդկանց անուններով գնում էին ինքնաթիռների տոմսեր և մի քանի անգամ թանկ վերավաճառում Երևան թռչողներին:
Այն ժամանակ Սիրադեղյանի հանձնարարությամբ օպերատիվ խումբը հասարակ քաղաքացիների անվան տակ Մոսկվայում Թևոսիկի խմբի անդամներից թանկ տոմսեր գնեց, ապա պահանջեցին նրանցից, որ իրենց ուղեկցեն ինքնաթիռ, քանի որ գնված տոմսերն ուրիշների անուններով էին: Բանդիտները, որոնք գործում էին Մոսկվայի իրավապահների տանիքի տակ և ազատ ելումուտ ունեին ինքնաթիռ, կատարեցին պահանջը և կալանավորվեցին հենց շարժասանդուղքի տակ:
Թևոսիկի անունը, որպես գլխավոր կասկածյալի, շոշափվեց 1998 թ. Մոսկվայում սպանված հայ բիզնեսմենի՝ ոմն Հովսեփյանի սպանության գործում, սակայն նրան հարցաքննել չհաջողվեց, քանի որ նա ինչ-որ հրաշքով արտասահմանյան անձնագիր ստացավ և, ըստ մոսկովյան մամուլի, մեկնեց Եվրոպա, հետագայում խնդիրներ ունենալով Բելգիայի, Շվեյցարիայի և Իտալիայի իրավապահների հետ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
11:47 28-11-2022
Հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի ժամանակ ոչ ոք չհիշեց զոհված տղաներին․ Աննա Հակոբյան
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված