211652_close_icon
views-count113744 դիտում article-date 12:47 20-06-2015

Նոր մանրամասներ Կայարանցի Թևոսիկին և նրան ուղեկցողներին 6-րդ վարչություն բերման ենթարկելու մասին. Թևոսիկը եղել է ԱԺ պատգամավորի Bentley-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 19-ին, ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, թե ինչպես են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվել մի խումբ անձինք՝ հանցագործ աշխարհում Կայարանցի Թևոսիկի գլխավորությամբ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնի դարձան նոր մանրամասներ, թե որտեղ և ովքեր են բերման ենթարկվածները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, բերման են ենթարկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Bentley մակնիշի 01 ՍՍ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել են՝ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղարիբյանը, Երևան քաղաքի Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Թևոս Սաֆարյանը (Կայարանցի Թևոսիկ), Երևան քաղաքի Մահարու փողոցի բնակիչ, 39-ամյա Կարեն Բագրատունյանը և Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 3-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Ալեքսանյանը: BMW X6 մակնիշի 09 ԼՕ 999 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել են՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 20-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սաֆարյանը, ով Թևոս Սաֆարյանի որդին է, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Շահինյանը և Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 21-ամյա Աշոտ Մեծիկյանը: Mercedes մակնիշի ավտոմեքենայում եղել են՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Թումանյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 40-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Օնիկ Գյումուշյանը: Իսկ Lexus մակնիշի 92 ՍA 999 համարանիշի ավտոմեքենայում եղել են՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 7-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Ավետ Ավետիսյանը և Նոր Արեշ 28-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Մխիթարյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ընթերակաների ներկայությամբ կատարված խուզարկության ժամանակ Bentley-ի մեջ գտնվող Ա. Ղարիբյանին պատկանող ձեռքի պայուսակներում հայտնաբերվել է ‘’ՏՏ’’ տիպի առաց գործարանային համարի 2 ատրճանակ, որոնցից մեկը լիցքավորված է եղել 5, մեկը՝ 8-ական փամփուշտով: Ըստ տեղեկությունների՝ ատրճանակներից մեկը պատկանում է Ա. Ղարիբյանին, մյուսը՝ Կ. Բագրատունյանին: Խուզարկությամբ Ա. Մեծիկյանի մոտ հայտնաբերվել է 0.5 գրամ չորացված շագանակագույն զանգված: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Թ. Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ և օրեր առաջ Մոսկվայից Երևան ժամանելուն պես պատգամավորից խնդրել է նրա Bentley-ն, որպեսզի մի քանի օր օգտագործի այն և միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի մասին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննչական վարչությունը բոլորին ստորագրությամբ ազատ է արձակել: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/19/57082/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, ՀՀ ոստիկանության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ քաղաքացիներն իրենց մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքները ինքնակամ հանձնեն իրավապահներին, ինչի համար կազատվեն քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության ղեկավար կազմը հորդորել է նաև, որպեսզի հանրապետությունում չլինեն, այսպես ասած, «ախրանայով» շրջողներ ու եթե կլինեն այդպիսիք, ապա անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից` նրանք կհայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում, իսկ անհրաժեշտության դեպքում էլ օրենքի շրջանակում իրենց նստատեղերը կմաշեցնեն համապատասխան վայրերում` երկաթյա «նառերի» վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ԿՀԴՊ ԳՎ բերման էին ենթարկվել Թևոս Սաֆարյանը՝ «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, ով առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին 3 այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս 7 անձ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր