211652_close_icon
views-count1927 դիտում article-date 16:24 29-01-2014

«Հայոց Արծիվներ» ՀԿ-ի անդամներին ընդունել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը

Հայոց Ազգային Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման և գործունեության 4-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 4-ամյա գործունեությունը: Խաչիկ Ասրյանը մանրակրկիտ ներկայացրեց «Հայոց Արծիվների» 300 մասնաճյուղերի հիմնադրման, 550-ից ավել կազմակերպած հայրենասիրական միջոցառումների, 32.000-ից ավել քաղաքացիների կազմակերպությանն անդամագրվելու մասին: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր խոսքի մեջ՝ բարձր գնահատելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենանվեր աշխատանքը, կոչ արեց «Հայոց Արծիվներին» էլ ավելի ակտիվ համագործակցել ոստիկանության հետ, հատկապես բազմապիսի արատավոր երևույթների դեմ պայքարում: «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահությունը կազմակերպության կողմից հիմնադրված «Հայոց Արծիվ» ոսկե հուշամեդալով պարգևատրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ հայոց պետականության կայացման և հզորացման գործում մեծագույն ներդրում ունենալու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր