2497 դիտում
11:42 30-01-2014
Օջալանը նամակով դիմել է հայ ժողովրդին
Քրդերի առաջնորդ, «Քուրդիստանի բանվորական» կուսակցության հիմնադիր Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձ է հղել հայ ժողովրդին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1401]Ermenihaber.am[/url]-ը:
Օջալանն իր նամակում նշել է, որ հայերի նկատմամբ երբեք բացասական վերաբերմունք չի ունեցել, իսկ 1915 թվականին հայ ժողովրդի հանդեպ սարսափելի ցեղասպանություն է իրագործվել: Նա հայ ժողովրդի ծանր պայքարի արդյունքում ոտքի կանգնելը համարել է հրաշք:
«Մենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլև հատկապես հայերի, ինչպես նաև այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, և դավանանքների ազատության համար ենք պայքարում: Չնայած ծանր պայմաններին՝ փորձում եմ շարունակել խաղաղության հասնելու ուղիների փնտրտուքը, որը ոչ մի ազգի դեմ ուղղված չէ և վնաս չի հասցնի»:
Օջալանը հայերին խորհուրդ է տվել իրենց պայքարը շարունակել՝ հեռու մնալով միջազգային ուժերի և լոբբիների գաղտնի նպատակներից, որոնք ուղղված են հակամարտություն հրահրելու:
Հիշեցնենք, որ Օջալանը հայտնել էր, որ հայ ժողովրդին նամակով դիմելու էր Հրանտ Դինքի մահվան օրը՝ հունվարի 19-ին, սակայն Արդարադատության նախարարությունը նամակը Իմրալըի հանձնաժողովին է հանձնել միայն երեկ:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1401]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
16:57 20-01-2014
Օջալանը Թուրքիայի իշխանություններին ժամկետ է նշել
1792 դիտում
12:22 06-10-2014
Օջալանը նախազգուշացրել է, որ կարող է վերջ դնել թուրք-քրդական խաղաղ բանակցություններին
1924 դիտում
15:02 21-03-2015
Օջալանը քրդական հարցի խաղաղ կարգավորման ծրագիր է ներկայացնելու
Այս բաժնից
475 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
448 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին
1009 դիտում
18:40 20-12-2024
Պարեկային ծառայության համալրման նպատակով ընդունելությունը շարունակվում է