211652_close_icon
views-count931 դիտում article-date 14:56 30-01-2014

Անասնագոմում զինամթեք է հայտնաբերել

Հունվարի 29-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել 1959 թ. ծնված Հովհաննես Խ.-ն և ասել, որ իրենց անասնագոմի առաստաղի և պատի արանքում զինամթեք է հայտնաբերել, որը պատկանել է հանգուցյալ եղբորը: Մեկնած օպերատիվ խմբին Հովհաննես Խ.-ն ներկայացրել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 18 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր