211652_close_icon
views-count5025 դիտում article-date 16:25 30-01-2014

Ադրբեջանում ինքնահրկիզումները ավանդույթի են վերածվում. 3-րդ ինքնահրկիզման դեպքը Բաքվում

Այսօր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում հերթական ինքնահրկիզումն է տեղի ունեցել: Այս անգամ նման քայլի է դիմել 20-ամյա Բայրամլի Մալեյկա Ինթիզամ գըզան: Ինքնահրկիզվելուց առաջ նա բղավել է. «Ինձ բռնաբարել են», այնուհետ բենզինը լցրել իր վրա և հրկիզվել: Կրակը մարել են ոստիկանները, սակայն վերջինս ստացել է մարմնի 70% այրվածք: Բայրամլին գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Այսօր Բաքվում ինքնահրկիզվել է 40-45 տարեկան ևս մեկ կին: Նա նույնպես գտնվում է ծանր վիճակում: Իսկ նախօրեին ինքնահրկիզում է իրականացրել Արցախյան պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ ադրբեջանցի մի տղամարդ՝ Ալթոուդ Մաարիֆ Վելիևը: Վերջինս սոցիալական նպաստը դադարեցնելու համար Բարդայի շրջանային ադմինիստրացիայի շենքի առաջ բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել:

Նմանատիպ նյութեր