1061 դիտում
09:53 31-01-2014
Երևանը դեռ իր տոնական զարդարանքով է. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Ամանորից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մայրաքաղաք Երևանը դեռ շարունակում է կրել իր տոնական զարդարանքը։ Ավելին, լուսավոր եղնիկների, պեգասների ու այլ փայլփլուն պատկերների առկայության հետևանքով ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում։ Սակայն այս հարցը կարծես թե չի մտահոգում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Ե՞րբ է հանվելու մայրաքաղաքի տոնական զարդարանքը։ Երևանի քաղաքապետարանին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հարցմանն ի պատասխան՝ արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման պարագաների ապամոնտաժումն արդեն մի քանի օր է՝ ընթանում է։ Իսկ անջատումները աստիճանաբար, փուլ առ փուլ կատարվել են։ «Կամաց-կամաց մայրաքաղաքը վերադառնում է իր նախկին տեսքին։ Որոշակի ձգձգումները զուտ եղանակային պայմանների հետ էին կապված։ Ինչի համար էլ մի փոքր դանդաղ է այն ընթանում»,-նշված է պատասխանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2396 դիտում
21:05 19-10-2019
Նիկոլ Փաշինյան. Մենք սիրում ենք Երևանը և Երևանը սիրում է մեզ՝ բոլորիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին