211652_close_icon
views-count1173 դիտում article-date 18:15 31-01-2014

Ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: [i] ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր