211652_close_icon

Ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով

views-count1772 դիտում article-date 23:47 01-02-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 21.30–ի դրությամբ Թումանյանի, Նոյեմբերյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաննեում տեղում է թույլ ձյուն: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Գյումրիի, Մարտունու, Սևանի, Նոյեմբերյանի և Լաչինի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր