211652_close_icon
views-count2006 դիտում article-date 09:03 07-03-2014

ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի տեղամասի աշխատակիցներն աշխատանքից ազատվելու դիմում են գրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրեր առաջ ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի տեղամասի աշխատակիցներից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Պատճառը «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ վաճառքի և անվանափոխության հետ է կապված։ «Սեփական» դիմումի համաձայն աշխատանքից ազատված աշխատակիցն ասաց, որ տեղամասի ղեկավարությունը ժողով է արել և հայտարարել, թե դիմում կգրեք, իսկ հետո, երբ գործարքն ավարտվի, ու անվանափոխությունը լինի-վերջանա, նորից կվերականգնվեք։ «Շատ անորոշ վիճակ է։ Մեր անհանգստությունն ինչ-որ չափով փարատելու համար տնօրենն իբր սփոփեց, ասաց, որ մենք շահում ենք, որովհետև կլորիկ վերջնահաշվարկ ենք ստանալու։ Հետո էլ կվերականգնվենք ու մենք շահեկան դուրս կգանք»,-իրավիճակը ներկայացրեց ազատված տեսուչներից մեկը։ ՀէՑ «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանին զարմացրեց ընկերության վաճառքի և անվանափոխության, ինչպես նաև տեսուչների՝ աշխատանքից ազատվելու մասին լուրը։ «Դա նույնն է, թե ասեք՝ ոստիկանությունը վաճառվում է»,–ասաց մասնաճյուղի պատասխանատուն։ Ըստ որի՝ հաստիքների ազատման և նշանակման հարցում տեղամասերը որևէ իրավասություն չունեն։ «Բոլոր դիմումներն իմ մոտ են գալիս, իսկ ես որևէ մեկից ազատման դիմում չեմ ստացել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր