2996 դիտում
10:15 01-02-2014
Հայաստանում ջրծաղիկ հիվանդությունը կրկին տարածված է դառնում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ջրծաղիկ հիվանդությունը կրկին տնից տուն է մտնում, դպրոց ու մանկապարտեզ և դառնում մտահոգության առիթ։ «Տարվա այս եղանակին ջրծաղիկ հիվանդությունը սրվում է, ձմեռ, վաղ գարուն»,- ասում է հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։
Նաև նկատում է, որ չկա հատուկ հաշվարկ, թե 10 հազար բնակչից քանիսը պետք է հիվանդ լինի, և քանի դեպք գրանցվի, որպեսզի այն բնորոշեն որպես համաճարակ. «Բայց ես գիտեմ, որ բավական շատ կա տարածված. և դպրոցներում կա, և բուհերում, և քաղաքացիական այլ հիմնարկներում, այո, կա, բայց կոնկրետ այդ «համաճարակ» բառը չեմ կարող տեղավորել խոսքի մեջ»։
Հիվանդությունն օդակաթիլային եղանակով է տարածվում, ըստ գլխավոր համաճարակաբանի՝ գրիպի պես, եթե մեկը փռշտա, կողքից մի 2-3-ը կվարակվեն։ «Սրա դեմ պայքարը շատ դժվար է, ինչպես գրիպի դեմ, բայց անհնար չէ»,- ասում է Ասոյանը և նշում, որ ջրծաղիկի դեմ հատուկ պատվաստանյութ չկա, և նախապես չեն կարող հիվանդությունից ապահովագրել մարդկանց:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
9168 դիտում
12:40 13-03-2015
Արարատի մարզում Ջրծաղիկ հիվանդության դեպքեր են գրանցվել
2789 դիտում
22:57 23-03-2019
Պատվաստման դեմ հանդես եկած իտալացի քաղաքական գործիչը ջրծաղիկ է ընկել
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»