Իրանի և «Վեցյակի» հաջորդ հանդիպումը նշանակվել է փետրվարի 18-ին՝ Վիեննայում
Իրանական միջուկային հարցով Իրանի և միջազգային «վեցյակի» հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 18-ին՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Մաննը նշել է, որ հանդիպումն անցկացվելու է քաղաքական տնօրենների մակարդակով: