Վիեննայում մեկնարկել է Իրանի և «վեցյակի» միջև հերթական հանդիպումը
Վիեննայում այսօր մեկնարկում է Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, հաղորդում է Tass գործակալությունը:
Համապարփակ համաձայնագիրը ներկայացնելուն մնացել է 3 շաբաթից էլ քիչ ժամանակ, սակայն բանակցող կողմերը մինչև հիմա տեղի չեն տալիս տարաձայնությունները հարթելու հարցում, այնպիսին, ինչպիսին մուտքի թույլտվությունն է Իրանի ռազմական օբյեկտներ: ՄԱԳԱՏԵ-ն պնդում է, որպեսզի իր փորձագետները ստուգում անցկացնեն, սակայ իրանական կողմը դեմ է դրան:
Հանդիպմանը ներկա կլինեն Եվրոպական արտաքին գերատեսչական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտը, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Քաղտնօրենների մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 12-ին: