Սիբիրցի վարպետի փայտե քանդակները. ֆոտոշարք
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Կոժանի գյուղի բնակիչ Սերգեյ Բոբկովը երկար տարիներ ծառի փայտից, գեղեցկությամբ մեկը մյուսին չզիջող քանդակներ է ստեղծում:
Ստեղծագորոծություններն այնքան բնական են երևում, որ դժվար է հավատալ, որ քանդակված են ծառից:
Արվեստագետը մինչ նոր քանդակի ստեղծմանն անցնելը մի քանի ամիս ուսումնասիրում է տվյալ կենդանու վարքագիծը և անատոմիան: Մեկ քանդակի ստեղծման վրա Բոբկովն աշխատում է կես տարի:
Իր աշխատանքները նա չի վաճառում նույնիսկ 17,000 ԱՄՆ դոլարի դիմաց, որն առաջարկել են: