211652_close_icon
views-count1238 դիտում article-date 16:45 01-02-2014

Հյուրերի գնալուց հետո զգեստապահարանից գումար է անհետացել

Հունվարի 30-ին մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներին հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալել է 4 երիտասարդների, որոնց գնալուց հետո զգեստապահարանում պահած 200.000 դրամն անհետացել է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված անձինք` 1999 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1999 թ. ծնված Վահե Ն.-ն, 1997 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Դավիթ Վ.-ն, ներկայացել են բաժին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր