211652_close_icon
views-count1275 դիտում article-date 22:51 01-02-2014

Պան Գի Մունը կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը և ընդդիմադիրներին զսպվածություն ցուցաբերել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդիպում է անցկացրել Ուկրաինայի ընդդիմադիր առաջնորդների հետ, այդ թվում «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի: Այս մասին նա հայտնել է մամլո ասուլիսի ժամանակ Մյունխենում, որտեղ անցկացվում է 50-րդ անվտագության հարցերով համաժողովը: Նշենք, որ նա նաև հանդիպել է Ուկրաինայի ԱԳՆ Լեոնիդ Կոժարայի հետ: Պան Գի Մունը կոչ է արել կառավարությանը վճռական լինել իրադրության կարգավորման հարցում: Նա երկու կողմերին էլ հորդորել է առավել զսպված լինել, և ճգնաժամից դուրս գալ խաղաղ ճանապարհով:

Նմանատիպ նյութեր