211652_close_icon
views-count3541 դիտում article-date 23:35 01-02-2014

Կառավարությունը հրապարակել է ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը». azatutyun.am

Հայաստանի կառավարությունը այսօր հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», գրում է [url=http://www.azatutyun.am/archive/news/20140201/2031/2031.html?id=25250010]Azatutyun.am[/url]-ը: Փաստաթուղթը, որը վերնագրված է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։ Կառավարությունը այս ժամանակացույցը հաստատել էր հունվարի 23-ին, սակայն փաստաթղթի տեքստը չէր հրապարակվել։

Նմանատիպ նյութեր