2349 դիտում
10:52 03-02-2014
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով
Փետրվարի 2-ին ու 3-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական ամպամածությամբ, մեծ մասամբ` արևային եղանակ, միայն արևմտյան առանձին շրջաններում կլինի մասամբ ամպոտ, էական տեղումներ չեն սպասվում:
Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 15-20մ/վրկ, բուք և ցածր տեսանելիություն: Ուշադրություն. ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, հնարավոր է դժվարանցանելիություն: Խորհուրդ է տրվում հետաձգել միջքաղաքային ուղևորությունները:
Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները խիստ բացասական են անդրադառնում ինքնազգացողության վրա, հատկապես` քրոնիկ սրտանոթային հիվանդությունների առկայության պարագայում: Խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հետևել սննդակարգին:
Եղանակը Երևանում. փետրվարի 3-ին կդիտվի առանց տեղումների, հիմնականում արևային եղանակ: Կրկին ցրտելու է, հավանական է մերկասառույց: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ին գիշերը -10-13, ցերեկը -4-7:
Աղբյուր՝ www.weather.am
Նմանատիպ նյութեր
34817 դիտում
22:09 18-12-2016
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-ին գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ 22-գիշերը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով
4242 դիտում
13:35 21-11-2018
Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև կնվազի 2-3 աստիճանով. սպասվում են տեղումներ
1327 դիտում
16:34 08-05-2023
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ի ցերեկը կնվազի՝ 2-3 աստիճանով, 10-11-ը կբարձրանա 3-5 աստիճանով
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»