1682 դիտում
11:15 03-02-2014
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.
-Հայոց ցեղասպանության ճանաչման և պատմական իրավունքի վերականգման հիմնահարցը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
-Հայոց ազգային հիմնախնդիրները իբրև հայության համախմբման և ՀՀ ազգային անվտանգության ամրապնդման կարևորագույն գործոն,
-ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնահարցերում համաշխարհային կարծիքի հայանպաստ ձևավորման աջակցության ծրագրերի մշակում, hայկական լոբբինգի քարտեզի ձևավորում,
-Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
-Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
-Ցեղասպանություն ապրած ազգեր. ինչպիսին պետք է լինի նրանց դերը մարդկության պատմության մեջ (համագործակցության ձևեր),
-Ցեղասպանություն և մշակույթ,
-Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում,
-Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ,
-Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
-Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
-Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,
-Ծխելու դեմ պայքարի գործողությունների համատեքստում կրթական ծրագրերի մշակում՝ պետական լիազոր մարմինների ներգրավմամբ,
-Ծխելու դեմ պայքարի ոլորտում հասարակական սեկտորի կարողությունների զարգացում,
-Վերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
-Երիտասարդության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում,
-Գյուղական համայնքներում տնտեսական ներուժի խթանման գործում երիտասարդության ներգրավում,
-Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,
-Կենսաբազմազանության պահպանությունը որպես գյուղական համայնքների առաջընթացի գրավական:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումը սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի մարտի 20-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի նոյեմբերի 14-ը:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014թ. փետրվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 4-ը՝ ժամը 12:00, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
14:45 02-04-2015
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀԿ-ների համար
2485 դիտում
20:36 16-11-2016
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ
2617 դիտում
20:40 06-02-2018
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ առաջին կուրսեցիների համար
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»