211652_close_icon
views-count1353 դիտում article-date 12:39 03-02-2014

Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են. Անջեյ Կասպրշիկ

Հայկական և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստերը և արձանագրված կորուստները մտահոգություն են առաջ քաշում: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: «Ցավոք սրտի, յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը մենք կարող ենք կանխել՝ հետևելով հրադադարի ռեժիմին»,-ընդգծել է դիվանագետը՝ հավելելով, որ անձամբ է ականատես եղել շփման գծում ռեժիմի խախտման, չնայած նրան, որ կողմերի հրամանատարությունները երաշխավորել էին մշտադիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանումը և ԵԱՀԿ խմբի անվտանգությունը: Կասպշիկը հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը դրել է ադրբեջանական և հայկական կողմերի վրա և միաժամանակ կոչ արել կողմերին օգտագործել ԵԱՀԿ համախանագահների՝ տարածաշրջան այցելությունը և փորձել թուլացնել լարվածությունը շփման գծում:

Նմանատիպ նյութեր