3932 դիտում
12:52 16-04-2014
Իրավիճակը շփման գծում շատ լարված է. Անջեյ Կասպրշիկ
Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված է: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը՝ ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում:
Վերջինիս խոսքով՝ այդ մասին վկայում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կառույցների և պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունները: Ըստ Կասպրշչիկի՝ կողմերի տարածած հաղորդագրություններում մշտապես հաղորդվում է բազմաթիվ փոխհրաձգությունների, առավել լուրջ խախտումների մասին, որոնց հաջորդում են կորուստները, որոնցից յուրաքանչյուրը մի ողբերգություն է տվյալ կորուստի ընտանիքի համար:
Կասպրշչիկը նշել է նաև, որ մշտապես դիտարկումներ են անցկացվում հայ-ադրբեջանական սահմանին և հակամարտ զորքերի շփման գծում, իսկ հաշվետվությունները ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբին:
Պատասխանելով հարցին, թե չարժի՞, արդյոք, ավելի մեծ ուշադրություն դարձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ուկրաինայի իրադարձություններից հետո, Կասպրշիկը հավաստիացրել է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնի վրա ԼՂՀ հիմնախնդիրը 2-րդ պլան չի մղվել:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հետևողական են և փորձում են հակամարտող կողմերին ներկայացնել նոր գաղափարներ հակամարտությունը կարգավորելու հարցում: Անցյալ ամիս միջնորդները հանդիպում են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և ևս մեկ հանդիպում՝ նախագահների հետ՝ արտգործնախարարների մասնակցությամբ: Ես և իմ թիմը կանոնավոր կերպով այցելություններ ենք կատարում հակամարտությունից տուժած տարածքներ՝ ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններ հաղորդելու նպատակով»,-ասել է նա:
Նմանատիպ նյութեր
1353 դիտում
12:39 03-02-2014
Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են. Անջեյ Կասպրշիկ
2233 դիտում
15:42 17-11-2014
Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
709 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել