211652_close_icon
views-count2587 դիտում article-date 13:39 03-02-2014

Էրիկա Սթեինբախը Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել հայերից

Գերմանիայի խորհրդարանի «Քրիստոնե-դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Էրիկա Սթեինբախը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել ներողություն խնդրել հայ ժողովրդից, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=553]Ermenihaber.am[/url]-ը: «Կոչ եմ անում այլևս չժխտել 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության ժամանակ իրականացված հայերի ու ասորիների ցեղասպանությունը: Եկել է ժամանակը ներություն խնդրելու ցեղասպանության զոհերի հետնորդներից և հաշտության ձեռք մեկնելու»,- ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ասել է գերմանացի պատգամավորը: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=553]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր