211652_close_icon
views-count1207 դիտում article-date 14:07 03-02-2014

Իրանը ծրագրում է ծանր կործանիչների արտադրություն սկսել

Իրանը մտադիր է ծանր կործանիչների արտադրություն սկսել: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի ռազմաօդային ուժերի գերագույն հրանանատարի տեղակալ Ազիզ Նասիրզադեին: Վերջինիս խոսքով՝ նախագիծը իշխանությունների կողմից հավանության արժանանալուն պես կսկսվի կործանիչների արտադրությունը: Նոր կործանիչը կունենա բենզինի արտաքին բաք, ինչի շնորհիվ կործանիչն ավելի մեծ տարածություն կարող է հաղթահարել: Ներկա պահին Իրանն արտադրում է «Qased» ռումբի կատարելագործված՝ լազերային (LGB) և GPS համակարգով տեսակները:

Նմանատիպ նյութեր