1554 դիտում
20:46 04-02-2014
Սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ խանգարել է բնակիչների անդորրը
Շիրակի բնակիչ 46-ամյա Արտյոմ Սարգսյանը հարեւանների դռները թակելով՝ փնտրել է մորը և չգտնելով նրան՝ հերթով բոլորին հայհոյել է: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Արտյոմ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գյումրու Կոշտոյան 5ա հասցեում գտնվող հանրակացարանում իր մորը՝ Հայկանուշ Սարգսյանին, փնտրելու պատրվակով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում թակել է նույն հանրակացարանի բնակիչների դռները և սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ անհանգստացրել, խանգարել է բնակիչների անդորրը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Փետրվարի 3-ին հուշաթերթիկը ուղարկվել է կողմերին: Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»