1000 դիտում
17:54 04-02-2014
ՊԵԿ-ը պարզաբանում է
Կուտակային վճարների ներդրման հետ կապված ՊԵԿ-ը գործում է բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանականերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր մեծածավալ օրենսդրական փաթեթ(այդ թվում` Պետական կենսաթոշակների մասին¦, Ներդրումային ֆոնդերի մասին, Կուտակային կենսաթոշակների մասին, Եկամտային հարկի մասին ու Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին ՀՀ օրենքները), որով նախատեսվում էր Հայաստանում եկամտային հարկի և կուտակային վճարների աստիճանաբար ներդրում: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է դրա իրականացման համապատասխան միջոցառումներ և ժամանակացույց:
Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկները ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում օգտագործվող համակարգչային ծրագիրը նախագծվել(մշակվել) է վերը նշված օրենքներին, միջոցառումներին համապատասխան:
Հաշվի առնելով, որ պարտադիր կուտակային վճարները, որպես նշված համակարգի բաղադրիչ, հաշվարկվում են գործատուների կողմից եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների ամփոփ հաշվարկներում նշված աշխատավարձերից, պարտադիր կուտակային վճարների հաշվարկման ծրագրային մոդուլը ևս ապահովում է պարտադիր կուտակային վճարների ավտոմատ հաշվարկումը, ինչպես դա իրականացվում է եկամտային հարկի և այլ հարկատեսակների համար:
Դա պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հստակ պահանջով, որի համաձայն գործատուները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում է նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ: Հետևաբար ՊԵԿ-ն իրավասու չէ խախտել գործող օրենքի պահանջը՝ հաշվետվության ձևից հանելով պարտադիր կուտակային վճարների դաշտը:
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ, «Կուտակային վճարների մասին¦ ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրենց աշխատողների համար(անունից) պարտադիր կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ: Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ:
Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները(ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչև 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ:
Պետական եկամուտների կոմիտե
Նմանատիպ նյութեր
4893 դիտում
23:24 26-12-2019
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի «ՊԵԿ-ում կոռուպցիան անմահ է» վերնագրով հրապարակման վերաբերյալ
1343 դիտում
11:31 31-03-2014
ՊԵԿ-ը պարզաբանում է
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»