211652_close_icon
views-count11856 դիտում article-date 19:44 04-02-2014

Արտակարգ իրավիճակ Երևանում. «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի դիմաց` Զանգու գետում հայտնաբերվել են մեծ քանակությամբ սատկած ձկներ

Այսօր` փետրվարի 4-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթաշենի կամրջից մինչև Հաղթանակի կամուրջն ընկած հատվածում, Զանգու գետում ձկներ են սատկել, որոնք ափ են դուրս եկել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` Հրանտ Ճաղարյանի գլխավորությամբ, ովքեր «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի դիմաց` Զանգու գետի երկայնքով հայտնաբերել են 50-ից ավելի սատկած ձկներ: Տեղում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլորագրողի հետ զրույցում պատմում էին, որ առավոտյան ավելի շատ է եղել սատկած ձկների թիվը և իրենք այդ մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարան, որտեղից էլ նրանց պատասխանել են. «Գիտենք, գիտենք, նորություն չի: Զբաղվում ենք»: Թե ինչ է եղել ձկների սատկելու պատճառը, դեռևս պարզ չի: Հիշեցնենք, որ 2013-ին SHAMSHYAN.com-ը նորից տեղեկություններ էր հրապարակել նշված հատվածում սատկած ձկների հայտնաբերման մասին: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր