1081 դիտում
19:58 04-02-2014
Փոխվարչապետն այցելել է Վայոց Ձորի մարզ
Վայոց Ձորի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2014թ. մարզում իրականացվելիք ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Էդգար Ղազարյանը, քաղաքային համայնքների ղեկավարներ, Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների պատասխանատուներ:
Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսվել է 47 միջոցառում, որից իրականացվել է 36-ը, 7-ն ընթացքում է: 2013թ. մարզում ընդհանուր առմամբ կատարվել է շուրջ 7 մլրդ դրամի ներդրում, որից 3,8 մլրդ դրամն ուղղվել է ենթակառուցվածքների, 2,2 մլրդ դրամը` սոցիալական ոլորտներին, 613 մլն դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածին, 126 մլն դրամը` գյուղատնտեսությանը:
Մարզի համայնքների բյուջեների 2013թ.ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 101%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 17,3 %-ով կամ 194,4 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 104,7 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 42 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 99,3 %-ով, գույքահարկինը` 110,2%-ով: Փոխվարչապետը դրական գնահատելով հավաքագրումների ցուցանիշները` պատասխանատուներին հորդորեց շարունակել այդ ուղղությամբ մշտական հետեւողական աշխատանքները:
Քննարկվեցին նաեւ մարզի համայնքների 2014թ. բյուջեների կատարմանը, մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Զեկուցվեց, որ մարզի 44 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված 17 համայնքում:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը մարզպետ Է. Ղազարյանի եւ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանի ուղեկցությամբ այցելեց Ազգային արխիվի մարզային մասնաճյուղ, ծանոթացավ աշխատանքային պայմաններին: Նշվեց, որ Ջերմուկում եւ Վայքում նախկինում գործող տարածաշրջանային մասնաճյուղերի լուծարումից հետո բոլոր աշխատանքներն իրականացնում է մարզային մասնաճյուղը, որի շենքային պայմանները բավարար չեն` հանրությանը պատշաճ ծառայություններ մատուցելու համար: Տեղում քննարկվեց մարզային մասնաճյուղին լրացուցիչ տարածքի տրամադրման հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
1688 դիտում
17:14 01-04-2014
Առաջիկա օրերին Արարատի մարզում կտեղակայվի 18 հակակարկտային կայան, փոխվարչապետն այցելել է մարզ
1393 դիտում
11:15 30-01-2021
Կառավարությունը Սյունիքի կողքին է բոլոր առումներով. փոխվարչապետն այցելել է Սյունիքի մարզ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»