211652_close_icon
views-count2813 դիտում article-date 22:11 04-02-2014

Խավարի ու ցրտի ուրվականն է շրջում Վանաձորում, իսկ պատկան մարմիններն «ուղտի ականջում» քնած են

Երեկ` փետրվարի 3-ին, Վանաձորում տներից մեկում պայթյունի հետևանքով դադարեցվել էր քաղաքի գազամատակարարումը: Ինչպես Վանաձորից SHAMSHYAN.com-ին դիմած բնակիչներն են հայտնում, մի շարք թաղամասերում գազի մատակարարումը դեռևս չի վերականգնվել ու ժողովրդի խոսքերով` կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Այսօր` փետրվարի 4-ին ժամը 18: 00-ի սահմաններում անջատվել է նաև Ուսանողական և Ջունգլիներ կոչվող թաղամասի էլեկտրամատակարարումը, որտեղ չկա նաև գազ: Բնակիչները իրենց բողոքն են հայտնում նաև, որ էլցանցից իրենց հեռախոսազանգերին չեն պատասխանում` պարզաբանում տալու համար ու հիմա – 28 աստիճան ցրտի պայմաններում չգիտեն ինչ կարող են անել :

Նմանատիպ նյութեր