Արևմուտքն Ուկրաինային չի ֆինանսավորի
ԱՄՆ-ն և Եվրամիությունը չունեն հստակ ծրագիր Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական UBR կայքը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչիը:
Նա նման մեկնաբանություն է տվել այն տեղեկություններին, ըստ որի ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսավորել Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումների ծրագիրը: