211652_close_icon

ՀԿԹՀ-ում իսրայելական և հունական որոշ ուժեր Թուրքիայի դեմ թշնամանք են հրահրում. Yeni Şafak

views-count589 դիտում article-date 22:32 18-04-2025
Թուրքիայում գործող մերձիշխանական «Yeni Şafak» թերթում հոդված է հրապարակվել, որում խոսվում է գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) գործողությունների մասին: Հայտնում է ermenihaber.am-ը:

Իբրահիմ Քարագյուլը նախ նշում է, որ այդ կուսակցությունն Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի դեմ դաշինք է ստեղծել՝ այն անվանելով «Ճակատ»:

Ընդգծվում է նաև այն, որ ԺՀԿ-ն գործում է և, ըստ հեղինակի, դաշինք է կնքել այնպիսի երկրների հետ, որոնք տարիներ ի վեր Մերձավոր Արևելքում և Էգեյան ծովում համատեղ զորավարժանքներ են անում, կնքում ռազմական համաձայնագրեր, իսկ հիմա էլ հենց այդ կուսակցությանն օգտագործում են Թուրքիայի դեմ:

ԺՀԿ-ի ղեկավար Օզգյուր Օզելին ուղղված վիրավորանքներից և այլ ներքին խնդիրներին անդրադառնալուց զատ խոսվել է նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ) մասին:

Այս համատեքստում նշվել է, որ այդ «Ճակատի» գործողությունները հասել են նաև ՀԿԹՀ և այն երևան է եկել նախ դպրոցներում գլխաշորերի արգելքի սահմանմամբ:

Հոդվածագիրը պնդում է, որ այժմ ՀԿԹՀ-ում մարդիկ կան, ովքեր գործում են Աթաթուրքի գաղափարախոսության ներքո, սակայն ակնհայտ գործում են «Ճակատի» համար:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ ՀԿԹՀ-ում Թուրքիայի նկատմամբ թշնամանք են սերմանում:
«Կարելի է ասել «Օկուպանտ Թուրքիա, հեռացի՛ր Կիպրոսից» ակնհայտ մարտահրավերը վերածվել է Թուրքիայի դեմ թշնամանքի»,-հավելում է Քարագյուլը:

Հոդվածում հեղինակն ընդգծում է նաև, որ այդ մարդկանց մեջ ԺՀԿ-ականներ կան և դրանք բոլորն էլ աշխատում են Իսրայելի, Կիպրոսի և Հանաստանի համար՝ նրանց անվանելով «Ներքին օկուպանտ կառույց»:

Նմանատիպ նյութեր