5187 դիտում
09:54 05-02-2014
ԱԺ նախկին պատգամավորի` «Ճոյտի», խաղասրահը փակվել է. նա լուրջ վնասներ է կրել
ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի՝ Զվարթնոցի մոտ գտնվող խաղասրահը փակվել է: SHAMSHYAN.com-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ինքը` ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը` Ճոյտը:
Խոսելով պատճառների մասին՝ նա ասաց, որ խաղասրահի լիցենզիայի ժամկետը լրացել էր: «Կառավարության որոշմամբ արգելված է, որ այլ վայրերում կազինո լինի: Լիցենզիան անժամկետ է, պետք է պարզապես ամեն տարի տուրքը վճարեինք, որպեսզի շարունակվեր, բայց քանի որ պետությունը արգելում է այլ վայրերում խաղասրահի շահագործումը, բնական է, որ վճարը չէին էլ ընդունել և փակվեց»,-մանրամասնեց Հակոբ Հակոբյանը և ավելացրեց, որ վճարը հինգ միլիոն դրամ էր:
Հարցին, թե այլ վայրում պատրաստվու՞մ է խաղասրահը վերաբացել և այն արդյո՞ք շահավետ էր, թե ոչ, ասաց. «Չէ, դա մեր խելքի բանը չէր: Կարելի է ասել, որ շահավետ էր, բայց դա ոչ բոլորը կարող են աշխատեցնել»:
Խոսելով նրանից, թե ինչ վնասներ կրեց խաղասրահի փակվելուց հետո, նա ասաց. «Դե, ամբողջ շենքը դրա համար էինք բացել՝ գումարած սարքավորումները, ձեռք ենք բերել դրա համար: Հիմա դրանք մնացել են և ոչ մեկի էլ պետք չեն: Ո՞վ կգնի, եթե ամբողջ Հայաստանում լիքը նույն ապրանքից է լցված, իսկ աշխատանքից դուրս մնաց տասներկու աշխատող»:
Նմանատիպ նյութեր
924 դիտում
15:31 05-02-2015
McDonalds ընկերությունը Ճապոնիայում 2014թ-ին վնասներ է կրել
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
922 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»