927 դիտում
15:31 05-02-2015
McDonalds ընկերությունը Ճապոնիայում 2014թ-ին վնասներ է կրել
Արագ սննդի ռեստորանային ցանցերով հայտնի McDonald's ընկերությունը Ճապոնիայում վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ շահույթի փոխարեն վնասներ է կրել՝ վերջին 1 տարվա արդյունքների համաձայն՝ կազմելով 187 միլիոն դոլար:
Ի դեպ՝ 2013թ-ին McDonald's-ի մաքուր եկամուտը կազմել է 43.3 միլիոն դոլար: Իսկ 2014թ-ի արդյունքներով վաճառքի ծավալները 14.6%-ով նվազել են 2013թ-ի տվյալների համեմատ, որոնք եղել են 1.85 միլիարդ:
Կորուստների հիմնակական պատճառը ռեստորանային ցանցի ստորաբաժանումներում թույլ տված բազմաթիվ խախտումներն են եղել: Մասնավորապես հունվարի սկզբին Ճապոնիայի Այդզու-Վակամացու քաղաքում չիզբուրգերի մեջ երկաթի բարակ թիթեղի կտոր է հայտնաբերվել, իսկ 2014թ-ի ամռանը Օսակա քաղաքում գտնվող ռեստորանում ֆրիի տուփում մարդկային ատամ է եղել:
Նմանատիպ նյութեր
5187 դիտում
09:54 05-02-2014
ԱԺ նախկին պատգամավորի` «Ճոյտի», խաղասրահը փակվել է. նա լուրջ վնասներ է կրել
Այս բաժնից
2797 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3952 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին